«Հողին է հանձնվել Բոստոնում ահաբեկչական հարձակում իրականացնելու մեջ մեղադրվող Թամերլան Ցառնաևի աճյունը: Աճյունն այլևս չի գտնվում Մասաչուսեթս նահանգի Ուորչեսթեր քաղաքում, որի թաղման բյուրոներից մեկում էր պահվում այն»:
Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուորչեսթերի ոստիկանությունը, որը սակայն չի հայտնել, թե ուր է տեղափոխվել մեղադրյալի աճյունը:
Ազգությամբ չեչեն 26-ամյա Ցառնաևը սպանվել էր այս տարվա ապրիլի 19-ին ոստիկանության ծառայողների հետ փոխհրաձգության արդյունքում: Դրանից չորս օր առաջ Թամերլան Ցառնաևն իր կրտես եղբայր Ջոխարի հետ իրականացրել էին պայթյուններ Բոստոնի մարաթոնի ֆինիշային գծի մոտ, որի հետևանքով զոհվել է երեք, վնասվածքներ ստացել 264 մարդ:
Ցառնաև եղբայրներից ավագի հուղարկավորման վայրը դարձել էլ վիճահարույց հարց, քանի որ Բոստոնի և Թամերլան Ցառնաևի նախկին բնակավայր, Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքի իշխանությունները հրաժարվել էին ընդունել մեղադրյալի աճյունը՝ հուղարկավորելու համար:
Բժշկական փորձագետներից անցյալ շաբաթ վերցված աճյունը պահվում էր Ուորչեսթերի թաղման բյուրոներից մեկում, որի մոտակայքում անցկացվում էին բողոքի ցույցեր:
«Հանգուցյալի պատշաճ հուղարկավորման համար օգնությունը տրամադրվել է խիզախ և ցավակցող մի անձնավորության կողմից», - ասված է Ուորչեսթերի ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: