Երաժիշտ Բիլ Մոնրոյին անվանում են “Բլուգրասի հայր”: Համարվում է, որ այս ոճն իր անվանումը ստացել է 1930թ.Մոնրոյի Բլու Գրաս Բոյս խմբի անվանումից:
Ամերիկայի շատ քաղաքներում ամերիկյան բլուգրաս երաժշտությունը մեծ ճանաչում ունի: ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում բլուգրաս կարելի է լսել փոքրիկ երաժշտական միջոցառումների ժամանակ: Ֆլորիդայի Կասա գյուղական վայրում նման միջոցառումներ անցկացվում են ամիսը երկու անգամ:
Կիթառահար և շրթնահարմոն նվագողԼերի Թեսթըրմենն ասում է, որ այդ փոքրիկ միջոցառումները համախոհներով հանդիպելու հնարավորություն է:
“Այստեղ շատերն առաջին անգամ են միմյանց տեսնում: Բլուգրասը շատերին է միավորում”,-ասում է նա:
Ամերիկյան այս երաժշտության արմատները գնում են մինչև 1700-ականները, երբ կելտ ներգաղթյալները հայտնվեցին Ապալաչյան լեռնաշղթայի շրջանում:
“Իռլանդացիները հաստատվեցին սարերում` իրենց հետ բերելով իրենց լարային գործիքները, իրենց երաժշտությունը և պարերը”,-պատմում է Լերին:
Հավատարիմ մնալով բլուգրասի ավանդույթներին` փոքրիկ փառատոնի ժամանակ երաժիշտներն օգտագործում են միայն ձայնային գործիքներ: Այստեղ տեսնում կա բանջո, կիթառ, բաս, ջութակ, այստեղ է նաև հին մանդոլինը:
Երաժիշտներն այսօր վստահեցնում են, որ հավատարիմ են Մոնրոյի ոճին: Սակայն Մոնրոյի երգերը հաճախ շատ արագ են և բարդ, և նրանք չեն կարողանում այդպես նվագել: Սակայն երաժիշտները չեն վհատվում. նրանց հարկավոր է միայն մարդկանց երեսին ժպիտ առաջացնել:
Բլուգրասի փոքրիկ փառատոններն արդեն քսան տարի է Ֆլորիդայի այս շրջանի կյանքի անբաժան մասն են, և բլուգրասի սիրահարները հուսով են, որ այդպես կշարունակվի դեռ տասնամյակներ: