Մատչելի հղումներ

Դեյվիդ Քամերուն. “Արյունոտ կիրակին” արդարացում չունի


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերունը, Բրիտանիայի ժողովրդի անունից ներողություն է խնդրել 1972-ի “Արյունոտ կիրակի” անվանումը ստացած միջադեպի համար: 1972-ի հունվարի 30-ին, Միացյալ Թագավորության անվտանգության ուժերի կողմից կիրառված բռնության զոհ էին դարձել Հյուսիսային Իռլանդիայի 14 անզեն կաթոլիկ ցուցարարներ:

Քամերունի այս ելույթը տեղի է ունեցել Բրիտանիայի խորհրդարանում` միջադեպի վերաբերյալ համապարփակ զեկույցի հրապարակումից հետո:

Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է նաև, թե այն փաստը, որ երկրի անվտանգության ուժերը կրակ են բացել անզեն ցուցարարների վրա, որևէ արդարացում չի կարող ունենալ: Ավելին, ըստ Քամերունի, սպանություններն արդարացնելու նպատակով, բրիտանացի զինվորները սուտ վկայություններ են տվել միջադեպի հետաքննությամբ զբաղվող մարմնի կողմից անցկացվող հարցաքննությունների ընթացքում:

Հյուսիսային Իռլանդիայի շուրջ 3 տասնամյակ տևած հակամարտությունն ավարտվել էր 1998-ին կնքված խաղաղության պայմանագրով:

XS
SM
MD
LG