Մատչելի հղումներ

Կույր մարդն առագաստանավ է վարում


Միացյալ Նահանգներում 4 միլիոն մարդ մթության մեջ է ապրում. նրանք կույր են: Նրանց 75 տոկոսը չի կարող աշխատել: Սակայն նրանցից մեկը փորձում է փոխել այդ ամենը՝ օգտագործելով տեխնոլոգիա, որը կույր մարդկանց վերադարձնում է նրանց ազատությունը:

Ծովում, թե սարալանջով սահելիս Էդ Գալահերն ինքնուրույն է և նա կույր է:

«Երբ կորցրի տեսողությունս, կարծում էի՝ կյանքս ավարտվեց»:

Նա կարծում էր, որ այլևս չի նավարկի, մինչև հնարեց հեռվից ղեկավարող համակարգը:

«Մենք սկսեցինք աշխատել համակարգչային համակարգի վրա, որով կարող էի ինքնուրույն նավարկել ծոցում, ցամաքից ղեկավարվող սարքի միջոցով»:

Իր շան անունը կրող Գենոա տեսախցիկը տեղադրված է ակնոցի ապակիների ներսում: Այն կապված է համակարգչին, որը Էդը կրում է իր հետ: Այն ունի ականջակալ և բարձրախոս, որոնք թույլ են տալիս Էդին առցանց տեսազանգ կատարել և նավարկելու ընթացքում խոսել ինչ-որ մեկի հետ:

Սակայն այդ ամենի նպատակը անսովոր գործողություններ իրագործելը չէ։ Էդը այս կերպ ցանկանում է օգնել կույրերին անել այն, ինչ ցանկանում են։

Ջոյը կուրացել է 16 տարեկանում, երբ գլաուկոման խլեց նրանից տեսողությունը:

Առանց որևէ մեկի օգնության նա չէր կարող տեսնել, թե ինչ է ընտրում:

«Դա անկախության զգացում է, նույնիսկ, եթե ինչ-որ մեկն օգնում է քեզ»:

Այս համակարգի օգնությամբ Էդը կարող է նույնիսկ գնումների գնալ: Էդի համակարգն ամբողջությամբ ապացուցված չէ: Դրա թերություններն ակնհայտ են, ներառյալ՝ ինտերնետային ծառայության անկանխատեսելի խափանումը: Սակայն չնայած այդ դժվարություններին՝ Էդը համոզված է, որ դա արժեքավոր է:

«Ես հայտնաբերել եմ շարժվելու իրական ազատությունը, որ չունեի վերջին տաս տարիներին»:

Էդի տեսողության կորուստն արգելում է նրան մեքենա վարել, սակայն նավարկելն արգելող օրենք չկա: Նա ասում է, որ այժմ համակարգը կախված է կամավորների կամ ընկերների կողմից ուղղորդելուց, սակայն նա կարծում է, որ ապագայում կլինեն ծառայություններ, որոնք կույր մարդկանց կապահովեն ինչ-որ մեկի հետ կապ, և նրանք կույրերին կուղղարդեն հեռավորության վրա, ուր էլ վերջիններս ցանկանան գնալ:

XS
SM
MD
LG