Մատչելի հղումներ

Կույր վարսահարդարը հավատարիմ հաճախորդներ ունի


Կույր վարսահարդարը հավատարիմ հաճախորդներ ունի
Կույր վարսահարդարը հավատարիմ հաճախորդներ ունի

Կյանքի վրա ազդող ողբերգությունից հետո շատերը բացասաբար են տրամադրվում: Սակայն Մարթա Քլեմենթսի նման արտառոց մարդիկ վեր են կանգնում դրանից:

Մարթա Քլեմենթսը վարսահարդար է դարձել 15 տարի առաջ: Հինգ տարի առաջ նա կարծում էր, որ երբեք այլևս վարսահարդարությամբ չի կարողանալու զբաղվել:

«Ինձ մոտ թոքային զարկերակի խցանում էր, արյունը մակարդվել էր և հայտնվել թոքերիս մեջ, և թթվածնի պակասը սպանեց իմ տեսողական նյարդը», - ասում է Քլեմենթսը:

Նա լրիվ կույր է, սակայն մազ կտրելիս դա բոլորովին աննկատ է:

Քեթի Բրագան նրա երկար տարիների հաճախորդն է և Քլեմենթսի կուրանալուց հետո դարձել է իր մտերիմ ընկերը: Նա հիշում է, երբ Քլեմենթսի կուրանալուց հետո առաջին անգամ խնդրել էր նրան մազերը կտրել։

«Նստացրեց ինձ աթոռին, մութ էր, մենք խոհանոցում էինք, և ասաց՝ պատրա՞ստ ես: Ապա ձեռքին վերցրեց ածելին և սկսեց ուղղել մազերս և խնդրեց՝ նայեմ, թե արդյոք հատակին մազ է թափվում: Երբ ասացի, որ հատակին մազեր կան, ասաց՝ ուրեմն ճիշտ կողմով եմ բռնել ածելին և շարունակեց կտրել», - հիշում է Բրագան:

Այժմ Քլեմենթսը վարսահարդարությամբ է զբաղվում իր տանը:

Նա ընդունում է, որ նախքան հաճախորդների հեռանալը խնդրում է իրենց ստուգել մազերի կտրվածքը:

Կուրանալուց հետո Քլեմենն թսավելի քան 100 մարդու մազ է կտրել , մեծ մասը՝ Վիրջինիա նահանգի կույրերի դպրոցում, որտեղ իննամսյա վերականգնողական ծրագիր է անցել 2008 թվականին:

«Ցանկանում էի նորից օգտակար լինել ընտանիքիս», - ասում է Քլեմենթսը:

Նա սովորել էր կույրերի համար ստեղծված Բրայլի համակարգի տառերը, սովորել էր կերակուրներ պատրաստել:

Ըստ Քլեմենթսի՝ կուրանալուց հետո ամենադժվարը սկզբում միայնության զգացումն էր:

«Շատերն էին վախեցել և ցավում ինձ հետ պատահածի համար, սակայն չգիտեին՝ ինչպես դա ցույց տալ: Ես ինձ միայնակ էի զգում», - ասում է Քլեմենթսը:

Այսօր նա շաբաթը երեք օր դուրս է գալիս տանից՝ Վիրջինիա նահանգի կաթոլիկ «Գթության տուն» կազմակերպությունում մարդկանց օգնելու նպատակով, որտեղ անվճար հագուստ և օգնություն է տրամադրվում աղքատներին: Նրանցից շատերը Քլեմենթսի նման իսպանախոս են:

Քելի Ռոսը Գթության տան գործադիր տնօրենն է ՝

«Գթության տուն» կազմակերպության գործադիր տնօրեն Քելի Ռոսի համաձայն, Քլեմենթսն իր ողբերգությունից կարող էր ինքնամփոփ դառնալ, փոխարենը՝ իր փորձն օգտագործում է այլ մարդկանց օգնելու նպատակով:

«Գթության տան» այցելուները շատ են սիրում Քլեմենթսին, որն իր խորը հավատքն օգտագործում է այլոց օգնելու համար։

Կուրանալուց հինգ տարի անց Մարթա Քլեմենթսը բացասաբար չի տրամադրվել և փոխարենը երախտապարտ է կենդանի լինելու և ուրիշներին ծառայելու, նաև գեղեցկացնելու հնարավորության համար:

XS
SM
MD
LG