Մատչելի հղումներ

Պայթյուն Թուրքիայի մայրաքաղաքում՝ վարչապետի գրասենյակի մոտ


Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երկուշաբթի օրն իրականացվել է պայթյուն, որը տեղի է ունեցել երկրի գերագույն դատարանի անմիջական մոտակայքում:

Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել մեկ անձ:

«Թըդեյզ Զաման» պարբերականի վկայությամբ, պայթյունը, որը, ըստ նախնական վարկածների, իրականացվել է հարվածային ռումբի կիրառմամբ, առաջացրել է խուճապ, քանի որ այն տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակից 200 մետր հեռավորության վրա:

Ոստիկանության մասնագետները իրականացնում են հետախուզական աշխատանքներ՝ համոզվելու համար, որ տարածքում պայթուցիկ այլ սարքեր տեղադրված չեն:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Ստամբուլ քաղաքում Թուրքիայի կառավարող կուսակցության մոտակայքում իրականացված պայթյունի արդյունքում վնասվածքներ է ստացել ոստիկանության 15 ծառայող և քաղաքացիական մեկ անձ: Այս պայթյունի համար դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել:

XS
SM
MD
LG