Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում «Սև ուրբաթ» է՝ մեծ զեղչերի օր


ԱՄՆ-ում «Սև ուրբաթ» է՝ մեծ զեղչերի օր
ԱՄՆ-ում «Սև ուրբաթ» է՝ մեծ զեղչերի օր

ԱՄՆ-ում բազմաթիվ գնորդներ վաղ առավոտվանից հավաքվել են մանրածախ մեծ խանութների մոտ՝ Գոհաբանության օրվան հետևող օրը գնումներ կատարելու նպատակով:

Նոյեմբեր ամսվա վերջին ուրբաթ օրը, որի ընթացքում բազմաթիվ խանութներում բարձր արժեք ունեցող էլեկտրոնային սարքավորումները և խաղալիքները վաճառվում են մեծ զեղչով, ըստ ավանդույթի անվանվում է «Սև ուրբաթ», քանի որ անցյալում հաշվապահական մատյաններում եկամուտը գրանցվում էր սև թանաքով, իսկ կորուստները՝ կարմիր:

«Սև ուրբաթ»-ի օրը խանութները բացվում են սովորականից մի քանի ժամ շուտ, ինչը շահավետ գնում կատարելու մտադրություն ունեցող մարդկանց մոտ հուզում է առաջացնում:

Այս տարի սակայն բազմաթիվ խանութներ «Սև ուրբաթ»-ի վաճառքը սկսել էն հինգշաբթի ուշ երեկոյան, ինչը գնորդներն ընդունել են մեծ ոգեշնչությամբ:

«Սև ուրբաթ»-ի օրը տարվա ամենակարևոր նշանակություն ունեցող օրերից է մանրածախ առևտրի ցանցերի համար, քանի որ այս օրվա ընթացքում ընկերությունները ձեռք են բերում տվյալներ այն մասին, թե ինչ ծավալի առևտուր կարելի է նախատեսել այս օրվան հետևող տոնական գնումների ամսվա ընթացքում:

XS
SM
MD
LG