Միացյալ Նահանգների Սենատում մշակվում է համաձայնագիր երկու կուսակցությունների միջև, որը կարող է վերջ դնել պետական մարմինների աշխատանքի դադարեցման և թույլ տալ ԱՄՆ-ին խուսափել պարտքային ճգնաժամից:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի հանրապետականները կհանդիպեն երեքշաբթի օրը՝ քննարկելու կառավարական մարմինների գործունեության արդեն երրորդ շաբաթը շարունակվող դադարը և պետական փոխառությունների վերին շեմի բարձրացման հնարավորությունը:
Սենատում ինչպես դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հերի Ռիդն, այնպես էլ Սենատում հանրապետականների առաջնորդ Միթչ ՄըքՔոնելը նախօրեին անցկացված բանակցություններից հետո լավատեսություն են արտահայտել երկու կուսակցությունների միջև համաձայնության հասնելու հնարավորության կապակցությամբ:
Սենատոր Ռիդն ասել է, որ երկուշաբթի օրը «հսկա առաջընթաց» է գրանցվել նման համաձայնության հարցում՝ զգուշացնելով, որ «գործը դեռևս ավարտված չէ», սակայն միանշանակ կանխատեսելով, որ երեքշաբթին «պայծառ օր» կդառնա:
Հանրապետական սենատոր ՄըքՔոնելը սատարել է սենատոր Ռիդի լավատեսությունը: Երկու կուսակցությունների միջև ցանկացած գործարք, այնուամենայնիվ, նախագահ Բարաք Օբամայի կողմից ստորագրվելուց և օրենքի ուժ ստանալուց առաջ պետք է արժանանա նաև ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հավանության: