Պակիստանում քանդում են այն տունը, որտեղ մի քանի տարի բնակվել է եւ ամերիկյան հատուկ ուժերի կողմից սպանվել ալ-Քաիդայի առաջնորդ Օսամա բին Լադենը։ Շինությունը քանդելու գործը սկսվել է շաբաթ օրը։ Ականատեսներն ասում են, թե կիրակի օրն ավերված էր տան ուղիղ կեսը։
Այստեղ են տեղակայվել Պակիստանի անվտանգության ուժեր։
Հիշեցնենք, որ բին Լադենն այստեղ է ապրել իր երեք կանանց, երեխաների ու թոռների հետ։
Հիշեցնենք նաեւ, որ Պակիստանի իշխանությունները վրդովվել էին բին Լադենին սպանելու նպատակով, առանց իրենց տեղեկացնելու, ամերիկյան գաղտնի գործողության իրականացման համար։