Մատչելի հղումներ

Բեն Լադենն ասել է, որ Նիգերում տեղի ունեցած առևանգման թիրախը Ֆրանսիան է


Բեն Լադենն ասել է, որ Նիգերում տեղի ունեցած առևանգման թիրախը Ֆրանսիան է
Բեն Լադենն ասել է, որ Նիգերում տեղի ունեցած առևանգման թիրախը Ֆրանսիան է

Անցյալ ամիս Նիգերում Ֆրանսիայի հինգ քաղաքացիների առևանգումը հիշատակող նոր ձայնային հաղորդագրությունում, որը ենթադրաբար Օսամա բեն Լադենի ձայնագրությունն է, ասվում է, որ այդ գործողությունը կատարվել է ի պատասխան Ֆրանսիայում մահմեդականների վերաբերյալ անարդար վերաբերմունքին:

«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության կողմից երեքշաբթի օրը հեռարձակված ձայնային հաղորդագրությունում Բեն Լանդենը կոչ է արել Ֆրանսիային դուրս բերել զորքերը Աֆղանստանից: Նրա խոսքերով, «Ֆրանսիան, զավթելով մեր երկրները և սպանելով մեր կանանց և երեխաներին, չի կարող ապրել խաղաղության և անվտանգության պայմաններում»:

Աֆղանստանում ծառայում է Ֆրանսիայի մոտ 4 հազար զինվորական:

Բեն Լադենը նաև սպառնացել է վրեժխնդիր լինել Ֆրանսիայի նկատմամբ` երկրում մահմեդական կանանց դեմքն ամբողջությամբ փակող հագուստ կրելու արգելքը հաջորդ տարվանից գործադրելու համար:

«Մահմեդական Մաղրիբում Ալ-Քաիդա» կոչվող կազմակերպությունը հյուսիսային Նիգերում գտնվող ուրանի հանքավայրում անցյալ ամիս գերի էր վերցրել յոթ մարդ, որոնցից հինգը Ֆրանսիայի քաղաքացի են:

XS
SM
MD
LG