Մատչելի հղումներ

Բայդենը Իսրայելում դատապարտել է պաղեստինցիներին


U.S. Vice President Joe Biden (L) and Israeli Prime Minister Benjamin Netanyahu deliver joint statements during their meeting in Jerusalem March 9, 2016.

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը դատապարտել է պաղեստինցիների գրոհները, որոնք իրականացվել էին, նրա կողմից Իսրայել կատարած այցի ընթացքում։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը,երեքշաբթի օրը մի ամերիկացու մահացու դանակահարումը անվանել է «ահաբեկչական գործողություն»: Նա նշել է, որ քաղաքակրթված ղեկավարները չեն կարող դիտարկել բռնության կիրառումը` իբրև իրավիճակին համապատասխանող վարք:

«Մենք սկսեցինք մեր քննարկումը երեկ Յաֆայում և Երուսաղեմում տեղի ունեցած այս վերջին տխրահռչակ ահաբեկչական հարձակումից: Եվ Փեթահ Թիքվայում ես, կինս, երկու թոռներս ու թոռնուհիս ճաշում էինք ծովափին, այդ դեպքի վայրից ոչ շատ հեռու: Ես հաստատ չեմ կարող ասել, արդյոք դա հարյուր մետրի վրա էր, թե՝ հազար, սակայն այն շատ մոտ էր։ Ուստի ընդունեք իմ ցավակցությունները Թեյլորի ընտանիքին և բոլոր նրանց ընտանիքներին, ովքեր հարձակման են ենթարկվել երեկ և ամեն օր: Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում է այդ գործողությունները և դատապարտում է դրանց չդատապարտողներին», - ասել է փոխնախագահ Բայդենը:

Նեթանյահուն գրոհներն ՝՝անհիմն՛՛ է անվանել ու միացել Բայդենին՝ քննադատելով Պաղեստինյան ղեկավարներին այդ գործողությունները չդատապարտելու համար:

«Ջո, ես խորապես շնորհակալ եմ այդ ահաբեկչական գործողությունը դատապարտելու Ձեր հայտաարարության համար։ Սակայն դժբախտաբար նախագահ Աբասը հրաժարվում է դատապարտել գրոհները, իսկ նրա “Ֆաթահ” կուսակցությունը իրականում մեծարել էամերիկացու սպանությունն իրականացնողին` իբրև Պաղեստինի նահատակ ու հերոս», - ասել է Նեթանյահուն:

Բայդենը կոչ է արել առաջ ընթանալ իսրայելա-պաղեստինյան խաղաղության բանակցություններում՝ ասելով, որ աշխատանքը երկու առանձին պետությունների ձևավորման ուղղությամբ դյուրին չէ, սակայն ներկա բռնությունները ու վրեժխնդրությունը պետք է դադարեցվեն: Նա վերահաստատել է Իսրայելի անվտանգության ապահովմանը ԱՄՆ-ի նվիրվածությունը և խոստացել գործել, եթե Իրանը խախտի ԱՄՆ-ի ու այլ հինգ տերությունների հետ կնքած միջուկային գործարքը:

Փոխնախագահը երկուշաբթի օրը նաև հանդիպել է պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբասինև հինգշաբթի օրը՝ մեկնել հանդիպելու Հորդանանի արքա Աբդուլահ երկրորդին:

XS
SM
MD
LG