ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, որի ընթացքում խորը անհանգստություն է արտահայտել Ուկրաինայում ստեղված իրավիճակով և բռնությունների բարձր հավանականությամբ:
Փոխնախագահ Բայդենը շեշտել է, որ անհրաժեշտ է անհապաղ նվազեցնել իրավիճակի լարվածությունը և երկխոսություն մեկնարկել ընդդիմության առաջնորդների հետ՝ Ուկրաինայի ապագայի շուրջ համաձայնության գալու նպատակով:
Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցում Միացյալ Նահանգների փոխնախագահը նշել է, որ ժողովրդավարական հասարակությունում բռնության համար տեղ չկա, և որ բռնությունների որևէ դրսևորում չի համապատասխանում երկու պետությունների միջև հարաբերություններին:
Բայդենը հեռախոսազրույցում վերահաստատել է այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները վճռականորեն սատարում է Ուկրաինայի եվրոպական ձգտումները և ողջունում է նախագահ Յանուկովիչի կողմից այդ ուղղությամբ կատարվող քայլերը: Փոխնախագահը շեշտել է, որ ԱՄՆ-ի և Եվրոպական Միության դիրքորոշումները շատ մոտ են, և դրական է գնահատել Կիև ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի և ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի կայանալիք այցերը: