Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահը խոստացել է շարունակել Ճապոնիային տրամադրվող օժանդակությունը


ԱՄՆ-ի փոխնախագահը խոստացել է շարունակել Ճապոնիային տրամադրվող օժանդակությունը
ԱՄՆ-ի փոխնախագահը խոստացել է շարունակել Ճապոնիային տրամադրվող օժանդակությունը

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը գովասանքի խոսքեր է ուղղել Ճապոնիայի ժողովրդին մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժից և ցունամիից տուժած տարածքների այցելության ժամանակ:

Բայդենը երեքշաբթի օրն այցելել է տարերային աղետից մեծ վնասներ կրած Սենդայի քաղաքը, որտեղ հանդիպել է երկրաշարժն ու ցունամին վերապրած մարդկանց: Սենդայի քաղաքի օդանավակայանում ելույթ ունենալով այս քաղաք կատարած այցի ավարտին` Բայդենն ասել է, թե «ցնցված» է տեսածից:

ԱՄՆ-ի փոխնախագահի և Ճապոնիայի վարչապետի կողմից Տոկիոյում ավելի վաղ կայացած հանդիպման ընթացքում վարչապետ Նաոտո Քանը շնորհակալության խոսքեր է ուղղել փոխնախագահ Բայդենին՝ Միացյալ Նահանգների կողմից երկրաշարժի հետևանքների վերացման գործում ցուցաբերված «հսկայական օգնության» համար: Ճապոնիայի վարչապետը մասնավորապես նշել է մարտի 11-ին տեղի ունեցած տարերային աղետից անմիջապես հետո Միացյալ Նահանգների ծովային ուժերի կողմից ցուցաբերված օգնությունը, ինչպես նաև տեխնիկական աջակցությունը՝ «Ֆուկուշիմա» ատոմակայանի ճգնաժամը հաղթահարելու համար:

ԱՄՆ-ի փոխնախագահի կողմից կատարվող ասիական շրջագայության ընթացքում Ճապոնիան եղել է իր այցելած վերջին՝ երրորդ պետությունը:

Փոխնախագահ Բայդենի ասիական շրջագայությունը սկվել էր անցյալ շաբաթ Չինաստանում, որտեղ նա հավաստիացրել է Չինաստանի ղեկավարությանն այն մասին, որ Միացյալ Նահանգների տնտեսությունը մնում է ուժեղ՝ չնայած վարկային գործակալություններից մեկի կողմից ԱՄՆ-ի վարկային վարկանիշի իջեցման:

XS
SM
MD
LG