Ուկրաինայում այցով գտնվող ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը վստահեցրել է այս երկրի առաջնորդներին այն մասին, որ Միացյալ Նահանգներն իրենց կողքին կանգնած կլինի՝ «նվաստացնող սպառնալիքներին դիմակայելու գործում»:
Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենիյ Յացենկուկի հետ անցկացված մամուլի համատեղ ասուլիսի ընթացքում փոխնախագահ Բայդենն ասել է, որ Միացյալ Նահանգները չի ճանաչում Ղրիմում Ռուսաստանի կողմից ձեռնարկված գործողությունները՝ միաժամանակ ընդունելով այն հանգամանքը, որ Ուկրաինան այժմ պայքար է մղում իր ապագայի համար:
ԱՄՆ-ի փոխնախագահն Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատարի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ասել է նաև, որ երկրի կառավարությունն ունի միասնական երկիր ստեղծելու հնարավորություն: Նա սակայն զգուշացրել է, որ Ուկրաինայի ժողովուրդը պետք է նախ և առաջ «կոռուպցիայի քաղցկեղի դեմ» պայքար մեկնարկի:
Փոխնախագահ Բայդենը, բացի այդ, նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օժանդակություն տրամադրել Ուկրաինային՝ էներգետիկական անկախություն ձեռք բերելու և Ռուսաստանից առաքվող բնական գազից ունեցած կախվածությունից ազատվելու գործում:
ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին նախօրեին հորդորել էր Ռուսաստանի արտգործնախար Սերգեյ Լավրովին հստակ քայլեր ձեռնարկել՝ Ուկրաինայի արևելքում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ:
Արտգործնախարար Քերրիի համաձայն, Ռուսաստանի իշխանությունները պետք է Ուկրաինայում գործող ռուսաստանամետ անջատողականներին ուղղված հրապարակավ կոչով հանդես գան, որտեղ պետք է հորդորեն վերջիններիս ազատել նրանց կողմից Ուկրաինայի մի շարք քաղաքներում գրավված պետական մարմիններին պատկանող շենքերը:
Ի պատասխան ԱՄՆ-ի արտգործնախարար Քերրիի հայտարարության՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել էր, թե Ջոն Քերրին պետք է իր հերթին ազդեցություն գործի Կիևի վրա՝ «տաք գլուխների» կողմից արյունոտ հակամարտություն հրահրելուց խուսափելու նպատակով: