Մատչելի հղումներ

Բեն Բերնանկեն պաշտպանում է ԱՄՆ–ի տնտեսությանը աջակցելու միջոցները


Բեն Բերնանկեն պաշտպանում է ԱՄՆ–ի տնտեսությանը աջակցելու միջոցները
Բեն Բերնանկեն պաշտպանում է ԱՄՆ–ի տնտեսությանը աջակցելու միջոցները

ԱՄՆ–ի Կենտրոնական բանկի նախագահը պաշտպանում է հարյուրավոր միլիարդ դոլարների չափով գումաներ ներարկելու միջոցով երկրի տնտեսությունն աշխուժացնելուն ուղղված միջոցառումները։

Գերմանիայում ուրբաթ օրը կայացած կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման ընթացքում ԱՄՆ–ի կենտրոնական բանկի նախագահ Բեն Բերնանկեն հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի համաշխարհային տնտեսությանը լավագույն օժանդակությունը ԱՄՆ–ում տնտեսական աճի աշխուժացումն է։

Ներկայումս ԱՄՆ–ում գործազրկության մակարդակը բավականին բարձր է և կազմում է 9,6 տոկոս։ Բերնանկեն ասել է, որ առանց ԱՄՆ–ի Կենտրոնական բանկի վիճահարույց գործողությունների գործազրկության մակարդակը կարող էր լինել էլ ավելի բարձր, և միլիոնավոր ամերիկացիների գործազրկությունը կարող էր տևել շատ ավելի երկար, ինչը նա «անընդունելի» է անվանել։

Խոսելով տարադրամների փոխարժեքների մասին, Բերնանկեն նշել է, որ պետությունները արժույթի փոխարժեքները պետք է ձևավորեն շուկայական ուժերի ազդեցությամբ՝ դրանով անուղղակի կոչ անելով Չինաստանին դադարեցնել իր արժույթի փոխարժեքը ցածր պահելու նպատակով շուկայում կատարվող միջամտությունները։

XS
SM
MD
LG