Մատչելի հղումներ

Բելառուսը բոյկոտել է ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավման գագաթաժողովը


Բելառուսը բոյկոտել է ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավման գագաթաժողովը

Բելառուսը բոյկոտել է Լեհաստանում անցկացվող գագաթաժողովը, որը նպատակ է հետապնդում բարելավել նախկին Խորհրդային Միության անդամ մի շարք պետությունների և Եվրոպական Միության միջև հարաբերությունները:

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովն ուղղված է Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի հետ հարաբերությունների բարելավման:

Եվրոպական Միության առաջնորդները հայտնել են Բելառուսին, Ուկրաինային և ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերություններ ստեղծելու նպատակ ունեցող պետություններին, որ նրանք պետք է հարգանք դրսևորեն ժողովրդավարության նկատմամբ:

Եվրամիությունն այժմ աշխատում է Ուկրաինայի հետ ընկերակցության համաձայնագիր մշակելու ուղղությամբ, սակայն ԵՄ-ի որոշ անդամ պետություններ ցանկանում են հետաձգել բանակցությունները՝ Ուկրաինային նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատավարության ընթացքում պաշտոնական դիրքի տեղ գտած չարաշահումների պատճառով:

Ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի պաշտոնատար անձանց համաձայն, Տիմոշենկոյի դատավարությունն ունի քաղաքական դրդապատճառներ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի խոսնակը հայտնել է, որ կանցլերը հանդիպում կանցկացնի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում պահանջելու է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

Անգելա Մերքելի համաձայն, այս երկրում անցյալ տարի անցկացված նախագահական ընտրություններից հետո երկրի իրավապաշտպանների նկատմամբ ուժեղ ճնշում է գործադրվում:

XS
SM
MD
LG