Մատչելի հղումներ

Բախումներից հետո Բեյրութի փողոցները վերահսկում են զինվորականները


Չորեքշաբթի օրը շիաների և սունիների միջև երեք մարդու զոհի պատճառ դարձած բախումներից հետո Բեյրութի փողոցները վերահսկում են Լիբանանի բանակի զինվորները:

Երկու տղամարդու միջև սկսված կռվի արդյունքում բռնկված բռնություններից հետո Լիբանանի մայրաքաղաքի Բուրջ Աբի Հայդար թաղամասի փողոցները պատված են ապակու կտորներով և պարկուճներով:

Երկրի իշխանությունների համաձայն, շիիթական «Հեզբոլլահ» զինյալ խմբավորման և սունիական պահպանողական «Ալ-Ահբաշ» մահմեդական խմբավորման կողմնակիցների միջև առճակատումը հանգեցրել է չորս ժամ տևած փոխհրաձգության:

Փոխհրաձգությունից հետո երկու խմբավորումները հրապարակել են համատեղ հայտարարություն, որի համաձայն բռնությունների այդ բռնկումը պարզ պատահար էր, որի պատճառ էր դարձել «անհատական վեճը», այլ ոչ թե քաղաքական տարաձայնությունները:

Լիբանանի բանակի զինվորները միջամտել և շրջափակել են այն տարածքը, ուր գնդացիրների և նռնակների օգտագործմամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Բախումների ընթացքում սպանվածների թվում են «Հեզբոլլահ»-ի անվտանգության գծով մի պաշտոնյա և նրա օգնականը: Բախումների ժամանակ վիրավորվել է երեք մարդ:

XS
SM
MD
LG