Թուրքիայում «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին, օգտագործել է «Մեծ Եղեռն» բառակապակցությունը և որպես ցեղասպանություն է անդրադարձել 1915 թվականին հայերի դեմ իրականացված զանգվածային կոտորածներին:
Կուսակցությունը, բացի այդ, կոչ է արել Հայոց ցեղասպանության համար պաշտոնապես ներողություն խնդրել և ներկայացրել է հայերի բռնի տեղահանման վերաբերյալ խորհրդարանային հետաքննություն իրականացնելու մասին առաջարկություն:
«Ցեղասպանության վերքերը դեռևս թարմ են հասարակության հիշողության մեջ, քանի որ Թուրքիան չի առերեսվել 20-րդ դարի ամենամեծ ցեղասպանություններից մեկի հետ՝ հասարակության խիղճը մաքրելու համար: Այն դեռևս չի հաշտվել իր իսկ պատմության հետ և ներողություն չի խնդրել հայ ժողովրդից՝ ընդունելով ցեղասպանության իրականությունը», - նշված է «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ապրիլքսանչորսյան հայտարարության մեջ:
Հաղորդագրության մեջ, ըստ «Հուրիեթ» պարբերականի, կուսակցությունը նաև զուգահեռներ է անցկացրել Թուրքիայի անվտանգության ուժերի և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» միջև արդեն երեք տասնամյակ շարունակվող հակամարտությանը վերջ դնելուն ուղղված խաղաղության գործընթացի միջև:
«Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը, ըստ պարբերականի, Թուրքիայի խորհրդարանում ներկայացված միակ կուսակցությունն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայերի բռնի տեղահանման վերաբերյալ խորհրդարանային հետաքննություն իրականացնելու մասին առաջարկությունը ներկայացվել է կուսակցության անդամ մի խումբ պատգամավորների կողմից՝ կուսակցության խորհրդարանային խմբի փոխնախագահ Իդրիս Բալուքենի առաջնորդությամբ: