«Բի Բի Սի» լրատվական գործակալության հազարավոր լրագրողներ ուրբաթ օրը սկսել են բողոքի ցույցը պետական միջոցներով ֆինանսավորվող հեռուստա- և ռադիոհեռարձակման կազմակերպությունում:
Լրագրողների ազգային միությանն անդամակցող 4 հազար լրագրողների կողմից անցկացվող գործադուլը խաթարել է միլիոնավոր մարդկանց համակրանքը վայելող հեռուստատեսային և ռադիոհաղորդումները` ստիպելով ընկերությանը հեռարձակել նախօրոք ձայնագրված ծրագրերի կրկնությունները:
«Բրիթիշ բրոդքասթինգ քորփորեյշն»-ը, որի կենսաթոշակային համակարգում առաջացել է 2,4 միլիարդ դոլար կազմող պակասուրդ, նախատեսում է սահմանափակել կենսաթոշակի հաշվարկներում օգտագործվող աշխատավարձի տարեկան աճը` սահմանելով այն մեկ տոկոսի մակարդակի վրա:
«Բի Բի Սի»-ի տնօրեն Մարք Թոմփսոնն ասել է, որ ցանկացած այլ տարբերակ «անընդունելի բեռ է» դառնալու լիցենզիայի համար վճարողների համար:
Արհմիության առաջնորդ Ջերեմի Դիերը, սակայն, առաջարկը «կենսաթոշակային կողոպուտ» է անվանել: