Մատչելի հղումներ

«Բի-Բի-Սի» ընկերությունում կրճատումներ են նախատեսվում


«Բի-Բի-Սի» ընկերությունում կրճատումներ են նախատեսվում
«Բի-Բի-Սի» ընկերությունում կրճատումներ են նախատեսվում

«Բի-Բի-Սի» ընկերությունը տեղեկացրել է, որ 2 400 աշխատող ունեցող ընկերության անձնակազմից 650-ը կրճատվելու են հաջորդ երեք տարվա ընթացքում։

Կրճատվելու են մակեդոնական, ալբանական և սերբական ծառայությունները, ինչպես նաև Կարիբյան կղզիների համար անգլերեն և Աֆրիկայի համար պորտուգալերեն հաղորդումներ ներկայացնող ծառայությունները, ինչի հաշվին ընկերությունը տարեկան նախատեսում է խնայել մոտ 73 միլիոն դոլար։

«Բի-Բի-Սի»-ի փոխանցմամբ, իր շաբաթական լսարանը կրճատվելու է ավելի քան 30 միլիոնով՝ 180 միլիոնից նվազելով մինչև 150 միլիոն։

Անցյալ տարվա հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնել է, որ սկսած 2014 թվականից պետությունն այլևս չի հոգալու ընկերության համաշխարհային ծառայության ծախսերը։

Կրճատման ծրագրով նախատեսվում է նաև փակել յոթ լեզվով՝ ադրբեջաներեն, չինարենի մանդարին բարբառով, ռուսերեն, Կուբայի իսպաներեն, թուրքերեն, վիետնամերեն և ուկրաիներեն հեռարձակվող ռադիոհաղորդումները։

XS
SM
MD
LG