Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման արտահայտվել է հատուկ հետաքրքրություններ պաշտպանող գովազդի դեմ


Նախագահ Բարաք Օբամա
Նախագահ Բարաք Օբամա

ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Հանրապետականներին վերջ տալ ԱՄՆ–ում նախագահական ընտրությունների վրա կորպորացիաների և արտասահմանյան կազմակերպությունների ազդեցությունը սահմանափակելուն ուղղված օրինագծի ընդունմանը դիմադրելուն։

Շաբաթական դիմումի ժամանակ նախագահ Օբաման ասել է, որ այս տարվա հունվար ամսին Գերագույն դատարանի կողմից ընդունված որոշումը թույլ է տալիս կորպորացիաներին չսահմանափակել բացասական ազդեցություն ստեղծելուն միտված քաղաքական գովազդի վրա ծախսվող գումարների չափը՝ չբացահայտելով գովազդը ֆինանսավորողներին։

Նախագահ Օբամայի համաձայն, դա թույլատրվում է նույնիսկ արտասահմանից վերահսկվող կորպորացիաներին։

Գերագույն դատարանը չեղյալ էր համարել մի քանի տասնամյակ շարունակ գործող այն որոշումը, որի համաձայն կառավարությունը կարող էր արգելել գովազդի ֆինանսավորումը կորպորացիաների և միությունների կողմից։ Գերագույն դատարանի որոշման համաձայն, այդ սահմանափակումները խախտում էին ազատ խոսքի սահմանադրական իրավունքը։

Նախագահ Օբամայի համաձայն, նրա կողմից սատարվող օրինագծում ներկայացվում է գովազդը ֆինանսավորողին բացահայտելու պահանջ։ Նա ասել է, որ օրինագիծը սահմանափակելու է նաև ԱՄՆ–ում նախագահական ընտրությունների վրա արտասահմանից վերահսկվող կորպորացիաների և կազմակերպությունների կողմից կատարվող ազդեցությունը։

Նախագահ Օբաման ԱՄՆ–ի քաղաքացիներին կոչ է արել պահանջել, որ այդպիսի գովազդ օգտագործող ընտրված ցանկացած պաշտոնյա պաշտպանի այդպիսի գովազդի գործելակերպը կամ միանա դրա դեմ ուղղված պայքարին։

XS
SM
MD
LG