Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը դիմել է Ինտերպոլին, երկրի պաշտոնանկ արված նախագահ Քուրմանբեկ Բաքիևի նկատմամբ միջազգային հետախուզում սկսելու խնդրանքով:
Այս մասին հայտարարել է երկրի ներկայիս փոխվարչապետ Ազիմբեկ Բեկնազարովը լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
Ի դեպ, մինչ այս, ոստիականության միջազգային գործակալությունն արդեն իսկ միջազգային հետախուզման որոշում էր կայացրել Բաքիևի որդու նկատմամբ:
Հիշեցնենք, որ Ղրղըզստանի նախկին նախագահը լքել էր երկիրն այս տարվա ապրիլի 7-ին` ապաստան գտնելով Բելառուսում: Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը Լուկաշենկոյից պահանջել էր Բաքիևի ետ վերադարձը:
Բեկնազարովի խոսքերով, իրենց ունեցած տվյալների համաձայն, Քուրմանբեկ Բաքիևն այժմ գտնվում է Թուրքիայում: