Մատչելի հղումներ

Բահրեյնում մեկնարկել է բժիշկների դատավարությունը


Բահրեյնի բժիշկները օգնություն են ցուցաբերում վնասվածքներ ստացած ցուցարարին (արխիվային լուսանկար)

Բահրեյնի անվտանգության հատուկ դատարանը մեկնարկել է առնվազն 34 բժիշկների դատավարությունը, որոնք մեղադրվում են թագավորության իշխանություններին տապալելու փորձ կատարելու մեջ:

Դատարանի առաջ երկուշաբթի օրը կանգնել են այն բժիշկներն ու բուժքույրերը, ովքեր վերջերս անցկացված հակակառավարական ցույցերի ընթացքում բուժօգնություն են ցուցաբերել վնասվածքներ ստացած ցուցարարներին:

Բահրեյնի իշխանությունների համաձայն, մարտ ամսից ի վեր ձերբակալվել է 23 բժիշկ ու 24 բուժքույր, որոնց պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել անցյալ երկուշաբթի օրը:

Առողջապահական ոլորտի աշխատողների ձերբակալության հանգամանքը առաջացրել է իրավապաշտպան կազմակերպությունների զայրույթը: Իրավապաշտպանների համաձայն, բուժաշխատողները, օգնություն ցուցաբերելով վնասվածքներ ստացածներին, կատարել են իրենց ոչ միայն մասնագիտական, այլև խղճի պարտքը:

XS
SM
MD
LG