Մատչելի հղումներ

Վաշինգտոնում մասնագետները քննարկում են Բաղրամյանում տեղի ունեցածը


Վաշինգտոնում անցկացված գիտաժողովում աշխարհից հավաքված գիտնականները լայնորեն անդրադարձել են Կովկասյան տարածաշրջանի, ներառյալ՝ Հայաստանի վրա Ուկրաինական հակամարտության ազդեցությանը

Ուկրաինական ճգնաժամը ու նրա անդրադարձը հետխորհրդային տարածաշրջանում էական ազդեցություն ունի Կովկասյան երկրների ներքաղաքական իրավիճակի վրա: Հիմնականում այս կարծիքն էին արտահայտում աշխարհի մի շարք երկրներից Վաշինգտոն ժամանած քաղաքագետները։

Ըստ Տարտուի համալսարանի դասախոս Անդրեյ Մակարևիչի՝ ուկրաինական իրադարձությունները որոշակիորեն շեղել են ուշադրությունը Վրաստան-Ռուսաստան հարաբերություններից, ինչը նշակալիորեն թույլ է տվել Ռուսաստանին մեծացնել Վրաստանում իր ներազդման լծակները, հատկապես «սօֆթ փաուերի»՝ թարգմանաբար՝ «մեղմ» ազդեցության միջոցով: «Մեղմ ազդեցության» լծակների շրջանակում նշվում են մշակութային, գիտական, կրոնական ու քաղաքակրթական ընդհանրությունները:

Հայաստանի վրա ներազդման առումով շատերը փորձում էին նմանություններ գտնել Մայդանում տեղի ունեցած իրադարձությունների ու Բաղրամայան պողոտայում ծավալված շարժման միջև: Սակայն այդ հարցով զեկուցող, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ազգագրության ու հնագիտության ինստիտուտից Նոնա Շահնազարյանը նշեց, որ Բաղրամյան պողոտան ամենեւին աղերսներ չունի Մայդանի հետ.

Ըստ նրա, ամեն ինչ իհարկե փոխկապակցված է այս աշխարհում, որոնք իրենց ազդեցությունն են թողնում մեկը մյուսի վրա, սակայն, նշում է նա, Մայդանում ի սկզբանե առկա իշխանափոխության ու քաղաքական մյուս պահանջները գրեթե բացակայում էին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններում:

XS
SM
MD
LG