Բաղդադում հուղարկավորության մի արարողության ժամանակ մեքենայում տեղադրված ռումբի պայթյունին զոհ է դարձել առնվազն 48, վնասվածքներ ստացել՝ 121 մարդ։
Պայթյունն իրականացվել է Իրաքի մայրաքաղաքի հիմնականում շիաներով բնակեցված Քառադա թաղամասում։
Բաղդադի մեկ այլ թաղամասում նման ռմբակոծության հետևանքով զոհվել է մեկ, վնասվածքներ ստացել՝ երեք մարդ։
Իրաքում վերջերս նոր թափ են ստացել բռնությունները, որոնց թիրախն են հիմնականում դառնում շիա ուխտագնացները և երկրի իրավապահ մարմինների ծառայողները։