Մատչելի հղումներ

Ադրբեջանի գյուղերում բողոքում են ընդդեմ Իսրայելի


Մարդասիրական օգնություն առաքող թուրքական նավի վրա իրականացված ռազմական գործողությունների պատճառով հակաիսրայելյան բողոքի ցույց են անցկացնում նաեւ Ադրբեջանի գյուղերում։

Օրինակ Նարդարան գյուղում մոտ 15Օ ցուցարար վանկարկում էին ՝՝Մահ Իսրայելին՛՛ եւ ՝՝Մահ Ամերիկային՛՛ կոչերը՝ ծածանելով Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պաղեստինի դրոշները։

Ցուցարարները դատապարտում էին նախագահ Իլհամ Ալիեւին՝ այս հարցում Թուրքիային աջակցություն չցուցաբերելու մեղադրանքներով։

Ցույցի ժամանակ բողոքավորներն այրել են Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Հայաստանի դրոշները ու պահանջել, որ Ադրբեջանի կառավարությունն անհապաղ խզի Իսրայելի հետ բոլոր կապերը։

XS
SM
MD
LG