Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է, որ Ուզբեկստանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը:
Իսլամ Քարիմովը ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած պատվիրակության կողմից սեպտեմբերի 27-28-ը Ուզբեկստան կատարած այցի ժամանակ: Քարիմովի հայտարարությունը ցուցադրվել է Ուզբեկստանի հեռուստատեսության հատուկ ծրագրով:
Քարիմովն ասել է, որ «Ուզբեկստանը միշտ սատարել և շարունակում է սատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եղանակով լուծումը` օգտագործելով դիվանագիտական միջոցները: Միաժամանակ Ուզբեկստանը կարծում է», - ասել է նա, որ խնդիրը լուծելու համար «կարևոր է ապահովել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և անկախությունը»:
«Ղարաբաղի խնդիրը վաղուց լուծված կլիներ, եթե գլխավոր երկրները, կասեի` քաղաքական ուժերը, հետաքրքրված չլինեին դրանում: Այն, ինչ առաջարկում է Ադրբեջանը, միանշանակ համապատասխանում է և՛ Հայաստանի, և՛ Արդբեջանի շաներին», - հայտարարել է Ուզբեկստանի նախագահը: