Մատչելի հղումներ

Ալիև. «Ռուսաստանի հետ սպառազինության առևտրի ծավալը կազմում է 4 միլիարդ դոլար»


«Այսօրվա դրությամբ Ռուսաստանի հետ ռազմական և տեխնիկական համագործակցության ծավալը կազմում է 4 միլիարդ դոլար, և այն ավելանալու միտում ունի»

Ադրբեջանի իշխանությունները հայտնել են, որ Ռուսաստանի հետ սպառազինությունների առևտրի ծավալը կազմում է 4 միլիարդ դոլար:

Ըստ «Բլումբերգ» գործակալության հաղորդագրության, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բաքվում երեքշաբթի օրը կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամի Ալիևն ասել է, թե «այսօրվա դրությամբ Ռուսաստանի հետ ռազմական և տեխնիկական համագործակցության ծավալը կազմում է 4 միլիարդ դոլար, և այն ավելանալու միտում ունի»:

Հաղորդագրության համաձայն, սա առաջին անգամն է, երբ Ադրբեջանի իշխանությունները բացահայտել են տվյալներ սպառազինության առևտրի ծավալի մասին:
XS
SM
MD
LG