Ադրբեջանի ոստիկանությունը ռետինե գնդակներ և ջրանետներ է կիրառել Բաքվում ցույց անցկացրած ընդդիմության հարյուրավոր ցուցարարների դեմ:
Ցուցարարները նախօրեին անցկացված հավաքի ժամանակ իրենց բողոքն էին արտահայտել Ադրբեջանի բանակում իրականացվող բռնություններով:
Բաքվում հիմնականում «Facebook»-ի միջոցով կազմակերպված ցույցի հավաքված մոտ 500 ցուցարար վանկարկել են «Ոչ՝ բանակում մահերին»: Ցույցին, որն արտոնված չէր իշխանությունների կողմից, մասնակցել են հիմնականում երիտասարդ ակտիվիստները:
Այս ցույցի, ինչպես նաև ավելի վաղ անցկացված մի քանի այլ ցույցերի, դրդապատճառն է դարձել այս տարվա հունվարի 7-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մեկում զինծառայողներից մեկի հանկարծակի մահը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե զինվորը մահացել էր սրտի կաթվածից, սակայն զինվորի ընտանիքի կարծիքով, նրան սպանել են: Հարուցված հետաքննության արդյունքում ձերբակալվել է չորս զինծառայող:
Արևմուտքի կառավարությունները և իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս մեղադրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ընտրությունները կեղծելու և այլախոհության դեմ բռնություններ գործադրելու մեջ: Ադրբեջանում անցկացվող բողոքի ցույցերն արագ ցրվում են անվտանգության ուժերի կողմից ձեռնարկվող գործողությունների արդյունքում:
Նավթի առևտրի արդյունքում կուտակված ֆինանսական միջոցների հետևանքով Ադրբեջանն ավելացրել է իր ռազմական ծախսերը և այժմ ռազմական ուժն է ցուցադրում հարևան Հայաստանին, որի դեմ պատերազմ է վարել 1990-ական թվականների սկզբին:
Փորձագետները սակայն պնդում են, թե Ադրբեջանի բանակն այնուամենայնիվ թույլ է և այն անհրաժեշտ է արդիականացնել: