Մատչելի հղումներ

Ադրբեջանի կառավարող կուսակցությունը քննադատում է հայկական կողմի հետ կնքած գործարքը


Ադրբեջանի կառավարող կուսակցությունը քննադատում է հայկական կողմի հետ կնքած գործարքը
Ադրբեջանի կառավարող կուսակցությունը քննադատում է հայկական կողմի հետ կնքած գործարքը

Ադրբեջանի ղեկավարող կուսակցությունը խիստ քննադատության է ենթարկել ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը` «Հայ հեղափոխական դաշնակցություն» ընդդիմադիր կուսակցության հետ համատեղ հռչակագրի տակ ստորագրելու համար:

Կառավարող «Նոր Արդբեջան» կուսակցության նախագահի տեղակալ Ալի Ահմադովը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նա ասել է, թե «որոշ մարդիկ իրենց շահերի համար կարող են գործարք կնքել նույնիսկ սատանայի հետ», - հաղորդում է Ադրբեջանի «APA» լրատվական գործակալությունը:

Համատեղ հայտարարության ստորագրումը նա գնահատել է որպես «Մուսավաթ» կուսակցության նախընտրական քայլերից մեկը: Ահմադովն ասել է, թե սա դառնում է «Մուսավաթ» կուսակցության նախընտրական ավանդական մարտավարությունը: «Նրանք չեն կարող հույս դնել ադրբեջանցիների վրա և փոխարենը հույսեր են կապում հայերի հետ», - ասել է նա:

«APA» լրատվական գործակալության փոխանցմամբ, «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը հերքում է այդ մեղադրանքները` ասելով, որ հռչակագիրը որևէ կերպ չի հակասում Ադրբեջանի շահերին:

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի երեք կուսակցության համատեղ հռչակագիրը ստորագրվել է Գերմանիայի Պոթսդամ քաղաքում հոկտեմբերի 7-ին:

XS
SM
MD
LG