Մատչելի հղումներ

Ալիև. «Ադրբեջանի զինուժը բարձրագույն մակարդակի է հասցվել»


Շքերթ Բաքվում (արխիվային լուսանկար)
Շքերթ Բաքվում (արխիվային լուսանկար)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հանդես գալով հունիսի 26-ին Բաքվում անցկացված շքերթի ընթացքում, հադնես է եկել հայտարարությամբ, ըստ որի Ադրբեջանի զինուժը բարձրագույն մակարդակի է հասցվել։

Ադրբեջանական «APA» գործակալության փոխանցմամբ, իր ելույթի ընթացքում Ալիևը հայտարարել է, որ շարունակվելու է բանակի զարգացումը։

«Զինված ուժերի ծառայողները եռանդուն են։ Լուծվել են բանակի նյութատեխնիկական բազայի և զինծառայողների սոցիալական ապահովման խնդիրները, բարձրացվել է զինծառայողների աշխատավարձը» - նշել է Ալիևը։

«Այսօրվա շքերթի ընթցաքում ցուցադրվել է սպառազինությունների փոքր մասը։ Շարունակելու ենք գնել ժամանակակից զենք և զինամթերք», - ասել է Ալիևը։

XS
SM
MD
LG