Մատչելի հղումներ

Ադրբեջանում 22 մարդ բանտարկվել է՝ ահաբեկչական հարձակում ծրագրելու մեղադրանքներով


Մեղադրյալները դատապարտվել են 10-ից 15 տարի տևողությամբ բանտարկության ժամկետների

Ադրբեջանի դատարանը բանտարկության երկարատև ժամկետների է դատապարտել 22 մարդու՝ երկրում Միացյալ Նահանգներին և Իսրայելին պատկանող հաստատութունների դեմ ահաբեկչական հարձակումների միջոցով Իրանի ծրագրերին աջակցելու մեղադրանքներով:

Մեղադրյալները երեքշաբթի օրը դատապարտվել են 10-ից 15 տարի տևողությամբ բանտարկության ժամկետների այն բանից հետո, երբ իշխանությունները մեղադրել են վերջիններիս Իրանի հեղափոխական պահակազորի հետ համագործակցությամբ հարձակումների իրականացում նախապատրաստելու մեջ:

Հարձակումների թիրախների թվում, ըստ հաղորդագրությունների, ընդգրկված են եղել Միացյալ Նահանգների և Իսրայելի դեսպանատները:

Ադրբեջանի իշխանությունների համաձայն, 1999 թվականին համագործակցելու համաձայնություն տալուց հետո մեղադրյալներն անցել են վերապատրաստություն, նրանց տրամադրվել է զենք:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները դավադրությունը բացահայտելու մասին հայտնել էին այս տարվա մարտ ամսին:

Իրանի կառավարությունը որևէ կերպ չի արձագանքել Ադրբեջանի դատարանի դատավճռին: Երկու պետությունների միջև պահպանվում է լարվածություն, որի հիմքում ընկած են բազմաթիվ խնդիրներ:
XS
SM
MD
LG