Մատչելի հղումներ

 
Ադրբեջանը, Վրաստանն ու Ռումինիան ստորագրել են բնական գազի տարանցման վերաբերյալ համաձայնագիր

Ադրբեջանը, Վրաստանն ու Ռումինիան ստորագրել են բնական գազի տարանցման վերաբերյալ համաձայնագիր


Ադրբեջանը, Վրաստանն ու Ռումինիան ստորագրել են Ռուսաստանը շրջանցող բնական գազի տարանցիկ ուղի ստեղծելու մասին համաձայնագիր: Տարանցիկ այդ ուղու միջոցով Կասպից ծովում արդյունահանված գազը տեղափոխվելու է Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը:

Գործարքի համաձայն, հեղուկացված բնական գազ տեղափոխող գազատարը Կասպից ծովի տարածաշրջանի կանցնի Վրաստանի տարածքով: Սև ծովով գազը կտեղափոխվի նավերով, իսկ Եվրոպայի մնացած հատվածում կբաշխվի գոյություն ունեցող խողովակաշարերով:

Ադրբեջանի «ՍՈԿԱՐ» էներգետիկ ընկերության հաղորդագրության համաձայն, 5 միլիարդ դոլար արժողությամբ ձեռնարկությունում մասնակից յուրաքանչյուր պետության պետական էներգետիկ ընկերության բաժնեմասը կլինի հավասար:

Նախագծով նախատեսվում է տեղափոխել տարեկան ութ միլիարդ խորանարդ մետր գազ:

Եվրոպական մի քանի երկիր որոնում են դեպի Եվրոպա գազի այլընտրանքային ուղիներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գնային տարաձայնությունների պատճառով, որոնց հետևանքով Ռուսաստանը պարբերաբար փակում էր Եվրոպան սնուցող գազատարները:

XS
SM
MD
LG