Մատչելի հղումներ

Ադրբեջանն անտեսել է դիպուկարներին հեռացնելու ԵԱՀԿ-ի առաջարկությունը


«Ադրբեջանն արհամարհել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության առաջարկությունը, որի համաձայն Հայաստանի հետ տարածքային տարաձայնություններում պետք է դադարեցվի փոխհրաձգությունը՝ ասելով, որ դիմելու է նման քայլին, միայն եթե իր հարևանն անի նույնը»:

Այս մասին հաղորդել է «Բլումբերգ» լրատվական գործակալությունը, որի փոխանցմամբ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովն նման հայտարարությամբ հանդես է եկել Բաքու այցելած ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մենք պատրաստ կլինենք դիպուկահարների դուրսբերման, եթե Հայաստանը սկսի դուրս բերել իր ուժերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից: Ներկա իրավիճակում սակայն դա նպաստելու է ստատուս քվոի պահպանման», - ասել է Մամադյարովը:

«Բլումբերգ»-ի վկայությամբ, ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորն իր հերթին մամուլի նույն ասուլիսի ընթացքում նշել է, որ դիպուկահարների դուրսբերումը կարևոր է հակամարտության հետագա սաստկացումից խուսափելու համար:

XS
SM
MD
LG