«Իսրայելի կողմից Իրանի միջուկային հզորությունների ուղղությամբ միակողմանի հարձակում իրականացնելու մասին պատրաստակամությունը մեծ անհանգստության պատճառ է դարձել ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ այդ երկրի հիմնական դաշնակից ԱՄՆ-ում՝ նախագահական ընտրությունների ավարտական փուլի մոտենալուն պես: Երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անհամբերություն է արտահայտել՝ ասելով, որ Թեհրանն ընդամենը մեկ տարվանից կարող է հասնել միջուկային զենք ունենալու «կարմիր գծին»: Իսրայելում շատերը սակայն մտավախություն են հայտում առ այն, որ առանց ԱՄՆ-ի ուժերի աջակցության Իրանի նման մեծ և բավականին հեռու գտնվող թշնամու դեմ միակողմանի հարվածը կարող է անհաջողության մատնվել»:
Այս մասին գրում է «Ռոյթերս» գործակալությունը «Ադրբեջանը նախատեսում է օգնություն տրամադրել Իսրայելին՝ Իրանի դեմ գործողություններում» հոդվածում, որի հեղինակը առաջարկում է մի պահ պատկերացնել, որ Իսրայելը միայնակ չէ:
Հեղինակը, վկայակոչելով Ադրբեջանի ռազմական քաղաքականությունից քաջատեղյակ տեղական աղբյուրները, պնդում է, որ Ադրբեջանում գտնվող ռազմակայանները և այդ երկրի լրտես օդանավերը կարող են օգնություն տրամադրել Իսրայելի ուժերին այն դեպքում, եթե վերջինս որոշում կայացնի Իրանի ուղղությամբ հարձակում կատարելու մասին:
«Նման օգնությունն իհարկե հնարավոր չէ համեմատել ռազմական զգալի ուժին և դիվանագիտական պաշտպանությանը, որը Նեթանյահուն պահանջում է Վաշինգտոնից», - պնդում է հեղինակը, - «սակայն լուծում տալով Իսրայելի կողմից մշակվող ռազմական ծրագրերի հիմնական թույլ կողմերին՝ օդանավերի վերալիցքավորմանը, հետախուզական տվյալների և փրկարար ջոկատների գործողության հնարավորություններին, նման դաշինքը կարող է վստահություն ներշնչել Իսրայելին առ այն, որ նման գործողությունների այն կարող է դիմել նույնիսկ առանց ԱՄՆ-ի օժանդակության»:
Այս ծրագրերը, ըստ «Ռոյթերս»-ի կողմից հրապարակված հոդվածի, կարող են նաև ունենալ շատ ավելի ընդարձակ և խորը հետևանքներ և շատերը կասկածում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փորձելով օգուտ ստանալ Իսրայելի հետ կապերից, կգնա նման ռիսկի, որը կարող է մեծ վտանգի տակ դնել երկրի էներգետիկական ոլորտը, որից կախված է Ալիևի կարողությունը, ինչպես նաև հրահրի Ալիևի դինաստիան տապալելու մասին երազող իսլամիստների գործողությունները:
«Չնայած Ադրբեջանի և Իսրայելի պաշտոնական հերքումներին, Ադրբեջանի զինված ուժերի նախկին երկու սպա, որոնք մինչ այժմ կապեր են պաշտպանում գործող սպաների հետ, ինչպես նաև Ռուսաստանի հետախուզության երկու աղբյուր «Ռոյթերս»-ին տրամադրել են տվյալներ, որոնց համաձայն հնարավոր է, որ Ադրբեջանում գտնվող ռազմակայանները և հետախուզական ծառայություններն օգտագործվեն Իրանի դեմ հնարավոր հարվածի դեպքում», - նշված է հոդվածում, որի հեղինակը, վկայակոչելով Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան խորհրդականներից մեկին, նշում է, որ այժմ ընթացքում է օդանավերի մեկնարկելու և դրանց նպատակակետերը որոշելու պլանավորման փուլը:
«Իսրայելցիները ցանկանում են ապահովել մուտքը դեպի Ադրբեջանում գտնվող ռազմակայանները», - նշել է աղբյուրը:
«Ռոյթերս»-ի հոդվածում նշվում է նաև, որ միապետ Ալիևը դարձել է Արևմուտքի պետությունների, ինչպես նաև հրեական պետության նավթային ընկերությունների հազվադեպ մահմեդական բարեկամը, իսկ Թեհրանը լավ չի վերաբերվում նման հարաբերություններին: Բազմաթիվ փաստաթղթերով հաստատված է նաև Իսրայելի արտադրության մեկ տասնյակից ավելի անօդաչու ռազմանավերի հետ կապված՝ 1,6 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը, ինչպես նաև Իսրայելի «ծարավը» Կասպից ծոցի նավթի նկատմամբ:
Բացի դրանից, ԱՄՆ-ի դիվանագիտական աղբյուրներից կատարված «արտահոսքի» արդյունքում ստացված փաստաթղթերից մեկում նշվում է, որ Ալիևը, անդրադառնալով Իսրայելի հետ հարաբերություններին, 2009 թվականին դրանք որպես «սառցալեռ» է նկարագրել՝ նշելով, որ «նման հարաբերությունների ինը տասերորդը գտնվում է ջրի երեսի տակ»:
Հոդվածում մեջ է բերվում Ադրբեջանի անկախ օրենսդիր և խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռասիմ Մուսաբաևի կարծիքը, որի համաձայն Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված բոլոր ծրագրերը կարող են ներառել Ադրբեջանը:
«Իսրայելի խնդիրն այն է, որ Իրանը և այդ երկրի միջուկային հզորությունները ռմբակոծելու դեպքում այն չունի վերալիցքավորման հզորություններ: Կարծում եմ՝ նրանց ծրագրերում ներառված են Ադրբեջանում առկա հզորությունները: Մենք ունեն տեղորոշման սարքավորումներով հագեցած, հակաօդային պաշտպանության հզորություններ և ամերիկացիների կողմից համապատասխան վերապատրաստում ստացած անձնակազմ ունեցող ռազմակայաններ, որոնք, անհրաժեշտության դեպքում, կարող են օգտագործվել՝ առանց որևէ նախապատրաստության», - ասել է Մուսաբաևը:
«Անցյալ տարի երկու պետությունների միջև կնքված գործարքի շրջանակներում Ադրբեջանում կառուցվում է անօդաչու 60 ռազմանավ, որոնց առկայության դեպքում այս երկրի հետախուզական հնարավորությունները կգերազանցեն նավթային արդյունաբերության հզորությունների անվտանգությունն ապահովելու կամ Լեռնային Ղարաբաղի դեմ որևէ գործողություն իրականացնելու համար անհրաժեշտ հզորությունները», - գրում է հեղինակը՝ մեջբերելով Մուսաբաևի խոսքը, որի համաձայն «նման օդանավերի օգտագործման միջոցով Իսրայելը կարող է անմիջական տեղեկություններ ստանալ Իրանի տարածքում կատարվող իրադարձությունների մասին, իսկ մենք ժամանակ զբաղված կլինենք մեր սահմանների պաշտպանությամբ»:
«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հստակ նշել է, որ չի խրախուսում Իսրայելի կողմից պատերազմի մասին ժամանակ առ ժամանակ արվող հայտարարությունները՝ գերադասելով Իրանի միջուկային ծրագրերին խոչընդոտելու նպատակով օգտագործել դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցները», - գրում է հեղինակը՝ շեշտելով նաև, որ Միացյալ Նահանգները, որը գումարներ է ներդրել Աֆղանստան իր ուժերի տեղափոխման համար օգտագործվող հզորությունների և դրանց պաշտպանման միջոցների մեջ, չի ողջունի Իրանի դեմ Ալիևի որևէ գործողությանը միանալու հանգամանքը:
«Ադրբեջանի նախագահի անձնակազմը», - նշում է հեղինակը, - «վստահեցնում է, թե նման բան չի պատահի»:
Հոդվածի հեղինակը գրում է, որ Իրանի հետ Իսրայելի հակամարտությունը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սպառազինության շարունակվող զանգվածային գնումները կարող են հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի, ներառյալ Հայաստանի հետ ունեցած վեճի առումով, և նման հետևանքները կարող են ազդեցություն գործել Կասպից ծովի շրջանում շահեր ունեցող բոլոր տերությունների վրա:
«Մենք շարունակում ենք զենք գնել: Մի կողմից՝ դա լավ ռազմավարություն է՝ Հայաստանին սարսափեցնելու համար», - մեջ է բերվում Ադրբեջանի նախկին սպաներից մեկի խոսքը: - «Զենքը սակայն չեն կուտակում՝ պատից կախելու կամ փոշի հավաքելու համար: Օրերից մի օր այս ամենը կարող է գործողության մեջ դրվել»: