Մատչելի հղումներ

Ադրբեջանում մի զինվորական սպանել է 7 զինծառայողի


Ադրբեջանում մի զինվորական սպանել է 7 զինծառայողի
Ադրբեջանում մի զինվորական սպանել է 7 զինծառայողի

Ադրբեջանի արևմուտքում տեղակայված մի զորամասում զինծառայողներից մեկը կրակ է բացել իր ծառայակիցների վրա՝ սպանելով նրանցից յոթին։

Ադրբեջանի պաշտոնատար անձանց համաձայն, Բաքվից 430 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գոյոգոլ շրջանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ սկսվել է նախաքննություն։

Պաշտպանության նախարարության և դատախազության կողմից հրապարակված համատեղ հայտարարությունում նշվել է, որ միջադեպի բոլոր զոհերի տարիքը 20-ից ցածր է։

Դեռևս հայտնի չեն կրակը բացած զինծառայողի գործողությունների դրդապատճառները։

XS
SM
MD
LG