Ավստրիայի դատարաններից մեկը ցանկանում է հրավիրել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին դատարան՝ Վիեննայում անցյալ տարի կրակոցից սպանված չեչեն այլախոհի գործով վկայություններ տալու համար։
Դատավոր ֆրիդրիխ Ֆորսթհուբերն ուրբաթ օրը դիմել է երեք մեղադրյալներից մեկի փաստաբանին, որպեսզի նա տեղեկանա, արդյոք Քադիրովը տեսակոնֆերասնի միջոցով վկայություններ տալու պատրաստակամություն կհայտնի։
Ավստրիայի իշխանությունները կասկածում են, որ 2009 թվականին չեչեն այլախոհ Ումար Իսրայիլովին սպանել էին Քադիրովի պատվերով։
Դեպի Ավստրիա փախուստի դիմելուց առաջ Իսրայիլովն աշխատել էր Քադիրովին պահպանող անվտանգության խմբում։ Բացի այդ, նա հայց էր հարուցել ընդդեմ Քադիրովի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ մեղադրելով Չեչնիայի ղեկավարին մարդկանց առևանգման և խոշտանգումներին մասնակցելու մեջ։
Գործում մասնակցող երեք պաշտպանյալներին, բացի այլ մեղադրանքներից, ներկայացվել է այս սպանությանը հանցակից լինելու մեղադրանք։