Մատչելի հղումներ

Ֆրանսիացի «Սարդ-մարդը» ձերբակալվել է Սիդնեյում երկնաքերի վրա բարձրանալուց հետո


Իրեն «Սարդ-մարդ» անվանող ֆրանսիացի լեռնագնացը կալանավորվել է երկուշաբթի օրը` Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում առանց հատուկ սարքավորումներ օգտագործելու 57 հարկանի շենք բարձրանալուց հետո:

Ալեն Ռոբերը մոտ 20 րոպեում բարձրացել է Սիդնեյի կենտրոնում գտնվող «Լումյեր» բնակելի շենքերի զույգ աշտարակներից մեկը, որի բարձրությունը կազմում է 150 մետր: Վերելքը կատարվել է առանց պաշտպանիչ որևէ սարքավորում օգտագործելու: Այդ արարքի ականատես է դարձել մոտ երկու տասնյակ դիտող: Ալեն Ռոբերը ձերբակալվել է շենքի գագաթին հասնելուց հետո:

Ոստիկանությունը հաստատել է 48-ամյա լեռնագնացի կալանավորումը, որին, սակայն, մեղադրանք դեռ չի ներկայացվել:

Ալեն Ռոբերը բարձրացել է աշխարհի տարբեր մասերում գտնվող մոտ 70 շենք` գլոբալ տաքացման մասին իրազեկությունը բարձրացնելու նպատակով:

XS
SM
MD
LG