Բիրմայի ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չին Միացյալ Նահանգներ կատարվող իր 17-օրյա շրջագայության ընթացքում ուրբաթ օրը Նյու Յորքում հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ:
67-ամյա Նոբելյան մրցանակակիրը 40 տարի առաջ աշխատել է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում:
Միացյալ Նահանգներ 2010 թվականին տնային կալանքից ազատվելու ժամանակից Աուն Սան Սու Չիի առաջին անգամ կատարվող այցը բավականին հագեցած է անցնում: Բիրմայի ընդդիմության առաջնորդն արդեն իսկ հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի և արտգործնախարար Հիլարի Քլինթընի հետ: ԱՄՆ-ի Կոնգրեսում անցկացված արարողության ընթացքում նրան շնորհվել է Կոնգրեսի ոսկե մեդալը:
Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում հինգշաբթի օրն անցկացված դասախոսության ժամանակ Ասուն Սան Սու Չին հորդորել է ԱՄՆ-ում բնակվող բիրմացիներին սատարել իրենց հայրենիքում իրականացվող ժողովրդավարական շարժումը:
Ընդդիմության առաջնորդը, բացի դրանից, հորդորել է ակտիվիստներին շարունակել պայքարը՝ ռազմական դաժան մի քանի տասնամյակի ժառանգությունը հաղթահարելու ուղղությամբ աշխատող Բիրմայում ավելի լայնածավալ բարեփոխումներ անցկացնելու նպատակով:
Բիրմայի իշխանություններն երկրում անցկացվող համաներման շրջանակներում այս շաբաթ ազատ են արձակել մոտ 100 քաղբանտարկյալ: Այս քայլը չնայած արժանացել է համաշխարհային հանրության գովասանքի, այնուամենայնիվ կասկածամտությամբ է ընդունվել քաղաքական բոլոր բանտարկյալներին ազատ արձակելու ջատագովների կողմից: