Ամերիկյան Ատլանտիս փոխադրական տիեզերանավի աստղանավորդները իրենց երկրորդ տիեզերական զբոսանքն են կատարում միջազգային տիեզերակայանի դրսում։
ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերքի գործակալությունը՝ ՆԱՍԱ-ը հայտարարել է, թե աստղանավորդներ Ստիվ Բաուենը եւ Մայքըլ Գուդը չորեքշաբթի օրը 6 ու կես ժամվա զբոսանքը սկսել են նախատեսվածից 35 րոպե առաջ։
ՆԱՍԱ-ի համաձայն, աստղանավորդները կվերանորոգեն երեք մարտկոցներ եւ կփորձեն ձգել տիեզերական անտենայի պտուտակները։ Բաուենը կփորձի ուղղել Օրբիթըր Բում Սենսոր համակարգի լուսանկարչական սարքի խճճված լարերը։ Այս զբոսանքը երկրորդն է մեկ շաբաթ տեւելիք առաքելության ընթացքում։
Այս առաքելությունը վերջինն է Ատլանտիս տիեզեանավի համար, որը ուղեծրի մեջ գտնվող միջազգային տիեզերակայանն էր ժամանել կիրակի օրը։