Մատչելի հղումներ

Տեղի կունենա եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև


Տեղի կունենա եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև
Տեղի կունենա եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև

Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև եռակողմ հանդիպում:

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը կշարունակեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ:

Հանդիպումն անցկացվելու է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ:

XS
SM
MD
LG