Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չի բացառում իր երկրի ուղղությամբ Միացյալ Նահանգների հարվածը՝ չնայած քիմիական զենքը հանձնելու պարտավորության մասին ձեռք բերված համաձայնության:
Վենեսուելայի «Տելեսուր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սիրիայի նախագահն ասել է, որ իր կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնության, որի վերջին փուլի մշակման շուրջ աշխատանքներն այժմ տարվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:
Ասադի համաձայն, ծրագրի իրականացման համար «որևէ լուրջ խոչընդոտներ» չկան: Նա սակայն զգուշացրել է, որ «ահաբեկիչները»՝ տերմին, որով Ասադը նկարագրում է Սիրիայի ապստամբներին, կարող են փորձել խարխլել Սիրիայի քիմիական զենքի պաշարների անվտանգության ապահովման ուղղությամբ ՄԱԿ-ի փորձագետների աշխատանքը:
ՄԱԿ-ի քիմիական զենքի գծով տեսուչները նախօրեին վերադարձել են Սիրիա՝ շարունակելու համար արդեն երկուսուկես տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում քիմիական զենքի կիրառման հանգամանքները: Ակե Սելլստրոմի գլխավորած թիմը ժամանել էր Լիբանան, որտեղից մեքենայով տեղափոխվել Դամասկոս:
Շարունակվում են Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքը հանձնելու ՄԱԿ-ի բանաձևի նախագծի նախապատրաստմանն ուղղված դիվանագիտական ջանքերը:
ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել էր Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովին: Հանդիպման ընթացքում սակայն Քերիին ու Լավրովին չէր հաջողվել համաձայնության գալ փաստաթղթի հիմնադրույթների շուրջ:
Միացյալ Նահանգների պաշտոնյաների համաձայն, տարաձայնության հիմքում ընկած է ՄԱԿ-ի բանաձևի լեզվի խնդիրը: Ռուսաստանը դեմ է հանդես գալիս բանաձևի այնպիսի տեքստին, որտեղ հիշատակվում է ՄԱԿ-ի կանոնադրության Գլուխ VII-ը, որտեղ ասված է, որ միջազգային այս մարմնի որոշումների կատարումն ապահովելու համար հնարավոր է դիմել ինչպես ռազմական, այնպես էլ ոչ ռազմական բնույթի գործողությունների: