Մատչելի հղումներ

Դամասկոսում Լավրովը հանդիպել է Ասադի հետ


Դամասկոսում Լավրովը հանդիպել է Ասադի հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը երեքշաբթի օրը երկրի Արտաքին հետախուզության դաշնային ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովի հետ ժամանել է Դամասկոս, հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։

Հանդիպման ժամանակ արտգործնախարար Լավրովը ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի արաբական պետությունները «ապրեն խաղաղության և ներդաշնակության պայմաններում»։

Չինաստանի իշխանությունները նույն օրը հույս են հայտնել, որ բանակցություններն արդյունավետ կլինեն, և նշել, որ նախատեսում են տարածաշրջան ուղարկել հանձնակատարներ՝ ճգնաժամին լուծում գտնելու նպատակով:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, իր հերթին, այսօր հանդես է եկել Սիրիային առնչվող նոր նախաձեռնություն մեկնարկելու մասին: Էրդողանն ասել է, թե Թուրքիան աշխատելու է այն պետությունների հետ, որոնք կանգնած են Սիրիայի ժողովրդի, այլ ոչ թե իշխանությունների կողքին:

XS
SM
MD
LG