Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի համաձայն, իր կառավարությունը վարում է «տարածքային և գլոբալ մասշտաբի մարտեր», և իրեն նախագահի պաշտոնից հեռացնելու համար պայքարող հակակառավարական ապստամբներին հաղթելու համար լրացուցիչ ժամանակ է պահանջվում:
Սիրիայի մասնավոր «Ադունիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ասադը «հիմնականում բարելավված, սակայն դեռևս չլուծված» է նկարագրել երկրում տիրող իրավիճակը:
Ասադը նաև բարձր է գնահատել երկրի բանակի և անվտանգության ուժերի գործողությունները՝ «հերոսական ջանքեր» անվանելով դրանք, և հերքել է Թուրքիայի կողմից երկու պետությունների միջև տեղահանված անձանց ընդունելու նպատակով բուֆերային գոտի ստեղծելու գաղափարը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն չորեքշաբթի օրը հայտնել է, թե Անկարան և Միավորված ազգերի կազմակերպությունը քննարկել են Սիրիայի փախստականներին այդ երկրի տարածքում տեղավորելու հնարավորությունը: Դավութօղլուի համաձայն, այս նպատակով իր կառավարությունը ՄԱԿ-ից հստակ քայլեր է ակնկալում:
Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, չորեքշաբթի օրը վերսկսվել են մարտերը կառավարական և ապստամբների ուժերի միջև Հալեպ և Իդլիբ քաղաքների միջև գտնվող «Թաֆթանազ» ռազմական օդանավակայանի մոտակայքում: Երկու քաղաքներում գործողություններ վարող ապստամբներն նախկինում արդեն կատարել են օդանավակայանը գրավելու մի քանի փորձ:
Կազմակերպությունը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ օդանավակայանի մոտակայքում բախումների պատճառով զոհվել է կառավարական ուժերի 14 զինծառայող, ապստամբների ուժերի կորուստները կազմել են երեք մարտիկ: