Մատչելի հղումներ

Կտրուկ անկում ասիական շուկաներում՝ ԱՄՆ-ի և եվրոպական շուկաներում գրանցված անկումից հետո


Կտրուկ անկում ասիական շուկաներում՝ ԱՄՆ-ի և եվրոպական շուկաներում գրանցված անկումից հետո
Կտրուկ անկում ասիական շուկաներում՝ ԱՄՆ-ի և եվրոպական շուկաներում գրանցված անկումից հետո

Ասիական գլխավոր շուկաներն ուրբաթ օրը բացվել են՝ գրանցելով զգալի անկում, ինչը տեղի է ունեցել համաշխարհային Միացյալ Նահանգների և Եվրոպայի շուկաներում գրանցված կտրուկ անկման պատճառով տնտեսական ևս մեկ ճգնաժամի հնարավորության մտահոգությունների արդյունքում:

Տոկիոյի «Nikkei», Ավստրալիայի ֆոնդային բորսայի և Սեուլի «Kospi» բորսաներում բացումից փոքր–ինչ անց գրանցվել է մոտ չորս տոկոսի անկում:

Նյու Յորքի «Dow Jones Industrial Average» ինդեքսի հինգշաբթի օրը գրանցված անկումը եղել է ամենամեծը 2008 թվականի հոկտեմբերից: «Dow Jones Industrial Average»-ն իջել է 513 կետով, ինչը կազմում է 4,3 տոկոս: Մյուս ինդեքսները՝ «NASDAQ»-ն ու «S&P 500»-ը նույնպես կտրուկ անկում են գրանցել:

Ֆինանսական վերլուծաբանների համաձայն, Միացյալ Նահանգների տնտեսությունում կարող են կրկին նկատվել տնտեսական անկման նշաններ:

Միացյալ Նահանգների շուկաների անկմանը նախորդել է Եվրոպական շուկաների փակվելուց առաջ գրանցված չորս տոկոսի անկումը:

Ներդրողները վաճառում են իրենց ներդրումները, քանի որ ամբողջ աշխարհում գրանցված ցուցիչները վկայում են Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Ճապոնիայի տնտեսական մտահոգիչ վիճակի մասին:

ԱՄՆ-ում հրապարակված հաշվետվությունն առաջարկել է նոր վկայություններ երկրի աշխատանքային շուկայի թուլության մասին: Հաշվետվության համաձայն, անցյալ շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստի է դիմել ընդհանուր թվով 400 հազար գործազուրկ, ինչը փոքր-ինչ ցածր է նախորդ շաբաթվա տվյալներից: Ֆինանսական փորձագետների համաձայն, այս թիվը պետք է պակաս լինի 375 հազարից և որոշ ժամանակ չգերազանցի այն, որպեսզի ընկերությունները վստահ լինեն երկրի տնտեսության վերականգնման մեջ և սկսեն համալրել աշխատատեղերը:

ԱՄՆ-ում ուրբաթ օրը հրապարակվելու է այս տարվա հուլիս ամսվա գործազրկությանը վերաբերող տվյալները:

XS
SM
MD
LG