2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումները կազմակերպած անձի դատը տեղի չի ունենա մոտակա ապագայում, և նա դեռ որոշ ժամանակ մնալու է զինվորական բանտում։
«Վաշինգտոն փոստ» օրաթերթում հրապարակված հոդվածում վկայակոչվում է նախագահ Օբամայի անանուն պաշտոնյաներից մեկի խոսքը, որի համաձայն Խալիդ Շեյխ Մոհամեդի դատավարությունը չի անցկացվելու Նյու Յորք քաղաքում՝ Կոնգրեսի և Նյու Յորքի պաշտոնյաների անվտանգության նկատառումների պատճառով։
Այս շաբաթվա սկզբում ԱՄՆ-ի արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը հայտնել է, որ նախագահ Օբամայի վարչակազմը շուտով կարող է որոշում ընդունել Մոհամեդի դատավարության անցկացման վայրի վերաբերյալ։
Հանրապետական օրենսդիրների համաձայն, Մոհամեդը և նրա ենթադրյալ չորս հանցակիցները, որպես պատերազմող կողմի ներկայացուցիչներ, պետք է կանգնեն զինվորական դատարանի առջեւ, ինչը ակնկալում է նրանց որոշ իրավունքների սահմանափակում։
ԱՄՆ-ում 2001 թվականին հարձակումներ իրականացնելու մեջ մեղավոր ճանաչվելու դեպքում հինգ ենթադրյալները կարող են դատապարտվել մահապատժի։