Մատչելի հղումներ

Հունաստանում բոցավառվեց 2012 թվականի Օլիմպիական խաղերի կրակը


Օլիմպիական խաղերի ծննդվայր Հունաստանում հինգշաբթի օրը բոցավառվեց այս տարի Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի կրակը:

Խաղերի կազմակերպիչների համաձայն, օլիմպիական կրակը Մեծ Բրիտանիա ուղարկելուց առաջ Հունաստանում յոթ օրվա ընթացքում անցկացվելու է հայելու միջոցով արևի ճառագայթներից ստացած կրակի փոխանցումավազքը:

Մեծ Բրիտանիա օլիմպիական կրակը բերելուց հետո այնտեղ կմեկնարկի 70 օր շարունակվող փոխանցումավազքը, որի երկթուղին, անցնելով երկրի ավելի քան մեկ հազար բնակավայրով, կկազմի 13 հազար կիլոմետր:

Օլիմպիական կրակը կժամանի Լոնդոնի օլիմպիական մարզադաշտ և կբոցավառվի խաղերի բացման օրը` հուլիսի 27-ին:

XS
SM
MD
LG