Միացյալ Նահանգների իշխանությունները մինչև 10 միլիոն դոլար պարգևատրում են խոստացել «ալ-Քայիդա»-ի ֆինանսիստի ձերբակալությունը հնարավոր դարձնող տեղեկություններ հաղորդելու համար:
ԱՄՆ-ի արտգործնախարարության պաշտոնյա Ռոբերտ Հարթունգի համաձայն, Յասին ալ-Սուրին, որը հայտնի է նաև Էզեդին Աբդել Ազիզ Խալիլ անունով, ահաբեկչական այս կազմակերպությանն օգնել է Իրանի տարածքով գումարների և նորակոչիկ ահաբեկիչներ տեղափոխելու գործում:
Հարթունգը հինգշաբթի օրը Վաշինգտոնում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ալ-Սուրիի հայտնաբերմանը նպաստող տեղեկություններ տրամադրելու համար պարգևատրման նշանակմամբ ԱՄՆ-ի արտգործնախարարության «Պարգևատրում արդարադատությանն աջակցելու համար» ծրագիրն առաջին անգամ է պարգևատրում խոստանում տեղեկություններ տրամադրելու համար:
Հարթունգի համաձայն, ալ-Սուրին, գործելով «ալ-Քայիդա»-ի և Իրանի կառավարության միջև պայմանավորվածության հիման վրա, Իրանի տարածքով նորակոչիկ ահաբեկիչներ է տեղափոխում՝ Պակիստանում և Աֆղանստանում գործող «ալ-Քայիդա»-ին միանալու նպատակով, ինչպես նաև մեծ գումարներ տեղափոխում Աֆղանստանում և Իրաքում գործող «ալ-Քայիդա»-ի առաջնորդների համար:
ԱՄՆ-ի արտգործնախարարությունն ալ-Սուրիին նկարագրում է որպես «Իրանի կառավարության միջոցով «ալ-Քայիդա»-ին օգնություն տրամադրող նվիրյալ ահաբեկչի»: