Մատչելի հղումներ

Բան Քի Մունը Թուրքիայում


Բան Քի Մունը բարձր գնահատեց Թուրքիայի դիվանագիտական ջանքերը

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Քի Մունը Ստամբուլի Բողազիսի համալսարանում ուրբաթ օրը ունեցած իր ելույթի ժամանակ բարձր գնահատեց Թուրքիայի դիվանագիտական ջանքերը։

Բան Քի Մունը նշեց, որ Թուրքիան վաստակել է համաշխարհային կարեւոր խնդիրների մասին խոսելու իր իրավունքը։

Բան Քի Մունի կողմից Թուրքիա կատարած այցելության նպատակը այստեղ՝ Սոմալիում խաղաղություն հաստատելու ջանքերի շուրջ անցկացվող միջազգային համաժողովին մասնակցելն էր։

Համաժողովը կազմակերպվել էր Թուրքիայի եւ ՄԱԿ- ի կողմից։

Իր խոսքում Բան Քի Մունը կարեւորեց Թուրքիայի դերը համաշխարհային կարեւոր խնդիրներներում, որոնց թվում է Իրանի միջուկային ծրագիրը։ ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարը հույս հայտնեց, որ Բրազիլիայի եւ Թուրքիայի հետ ուրանի հարստացման պայմանավորվածությունը Թեհրանի հետ բանակցելու նոր դուռ կբացի ։

Սոմալիի շուրջ համաժողովը կսկսվի շաբաթ օրը։ Ըստ ՄԱԿ-ի զեկույցի, մասնակիցները կքննարկեն Սոմալիում ծովահենության դեմ պայքարի խնդիրները։

XS
SM
MD
LG