Մատչելի հղումներ

Արնոլդ Շվարցենեգերը գտնվում է իր հայրենիք Ավստրիայում


Արնոլդ Շվարցենեգերը գտնվում է իր հայրենիք Ավստրիայում

Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, կինոաստղ Արնոլդ Շվարցենեգերը վերադարձել է իր հայրենիք՝ Ավստրիա, այստեղ բրոնզե իր արաձանի բացման արարողությանը մասնակցելու համար։

Նրա հարյուրավոր երկրպագուներ էին հավաքվել այստեղ՝ հանդիպելու Շվարցենեգերին ու նրա որդուն՝ Փաթրիկին։
Շվարցենեգերի թանգարանը հուլիս ամսին էր բացվել Թալ գյուղում, այն տանը, որտեղ հասակ էր առել ապագա դերասանն ու քաղաքական գործիչը։ Թանգարանում պահվում են նրա կյանքի հետ կապված հետաքրքիր առարկաներ, այնպես ինչպես այն ծանրությունները, որոնք նա կիրառել էր մարմինը կոփելու համար։ Այստեղ է գտնվում նաեւ այն գրասեղանը, որը նա կիրառել էր նահանգապետի պաշտոնում։

Շվարցնեգերն ասել է, թե ինքն իր տունը թանգարանի է վերածել ցույց տալու համար, որ ցանկության ու տքնաջան աշխատանքի դեպքում յուրաքանչյուր ոք կարող է հասնել հաջողությունների։
Հոլիվուդի աստղ ՝՝Մեծ Տերմիանատորը՛՛ բնակչության թվով ԱՄՆ-ի ամենամեծ նահանգը կառավարել է 2ՕՕ3 թվականից մինչեւ 2Օ11-ի սկիզբը։

XS
SM
MD
LG